Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.03.2014 | 00:12

Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ Մի՞թե կուռք է նա, որին կերտել է արվեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան։ Հյուսնն էլ անփտելի փայտն է ընտրել և խելք ու հնարքի դիմել, թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։ Մի՞թե չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ով հաստատեց երկրի հիմքերը։ Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերև, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքն ինչպես կամար, ձգել՝ ինչպես վարագույր և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։


Եսայի 40. 18-22

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ